Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Թանկագին Սամվել, գիրդ մնաց հիշատակող

Թանկագին Սամվել, գիրդ մնաց հիշատակող
09.12.2014 | 00:36

Առավել լուսավոր չեն էլ ապրում: Կյանքիդ մեջ մի քանի կյանք կլցվեր:
Գրով ապրողիս, գրով պայքարողիս, գիրը, որպես ծածկոց ծանր օրերին վրան առնողիս համար քո թարգմանություններն օազիս էին, ու գրե այդ արմավների տակ ես փշրում, մանրում էի կյանքի փոքր կերպերը, դառնությունները:
ՈՒ հիմա դու Ճամփորդ ես, եղբայր, գնում ես միանալու քոնոնց` Ֆոլկներին, Էլիոթին, Լոուրենսին, Սարոյանին….
Եվ, իհարկե, Ջոյսին:
Իմ խոնարհումը քեզ: Եթե երբևէ համաշխարհային գրականությունը փորձի «իմանալ», թե ով է եղել աշխարհում անհասկանալի այդ մոնումենտի` «ՈՒլիսեսի» ամենալավ թարգմանիչը, ես, թանկագին Սամվել, կգամ Արթին «պապոտ» քո գերեզմանի մոտ ու կավետեմ հաստատապես.
-Հայոց թարգմանությունը` քո՛ ձեռամբ:
Դու ժանգլյոր էիր հայերենի: ՈՒ անգլերենի: Կախարդ: Որ խաղացնում` անհետացնում ու արարում էր բառերից ոգի, պատկերից` միտք: ՈՒ դա մարդուց վեր էր:
Չգիտեմ, հայ արգանդը մեկ էլ ե՞րբ կունենա քո տրամաչափի թարգմանիչ:
Խաղաղություն քեզ, գրի ու թարգմանության ասպետ:
Ճախրիր գրի ու սիրո դաշտերում` նաև այն կյանքում, սիրելի Սամվել:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1655

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ